Լրահոս

17.05.2017 13:10


«Օպել Աստրա Ջ»-ի վարորդը, գիտակցության չգալով, մահացել է

«Օպել Աստրա Ջ»-ի վարորդը, գիտակցության չգալով, մահացել է

Մայիսի 12-ին՝ ժամը 1.45-ի սահմաններում, «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 141-րդ կմ-ին դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Մայիսի 16-ին՝ ժամը 13.30-ին, վարորդը՝ 1984 թ. ծնված Մխիթար Դալլաքյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը