Լրահոս

17.05.2017 21:55


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Մայիսի 18-ին, 22-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, 19-ի երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 18-19-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում

Մայիսի 18-ի և 22-ի երեկոյան ժամերին սպասվում են ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 19-ի երեկոյան ժամերին, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի մայիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.20C (1988 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.90C (1991 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.20

Այս խորագրի վերջին նյութերը