Լրահոս

17.05.2017 19:35


Թուրքիայում պահանջում են դադարեցնել Գարո Փայլանի պատգամավորական անձեռնմխելիությունը

Թուրքիայում պահանջում են դադարեցնել Գարո Փայլանի պատգամավորական անձեռնմխելիությունը

Թուրքիայում դատական մարմինների կողմից պահանջ է ներկայացվել՝ դադարեցնելու ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունների մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունը:

«Ակոսի» տեղեկացմամբ՝ այսօր խորհրդարան է ներկայացվել նշյալ կուսակցություններին անդամակցող 10 պատգամավորի մասին համապատասխան պահանջագիրը: Աղբյուրը չի հստակեցնում, թե որ մարմնի կողմից է ուղարկվել դա խորհրդարան:

Վերոնշյալ պատգամավորների թվում են ԺԴԿ-ից մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ինչպես նաև՝ Մերալ Դանըշ Բեշթաշը, Մահմութ Թողրուլը, Ֆերհաթ Էնջյուն, Այշե Աջար Բաշարանը, ԺՀԿ-ի պատգամավորներ Օզգյուր Օզելը, Էլիֆ Դողան Թյուրքմենը, Բարըշ Յարքադաշը:

Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ շաբաթ մեջլիս էր ներկայացվել վերոնշյալ կուսակցությունների ևս 51 պատգամավորի անձեռնմխելիության դադարեցման պահանջ:

Թուրքիայի մեջլիսի պատգամավորների անձեռնմխելիության դադարեցումը նախատեսող օրենսդրական փոփոխությունը թուրքական խորհրդարանի օրակարգ էր բերվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջարկով: Կատարված քվեարկության արդյունքում առաջարկը ընդունվել էր 376 կողմ, 140 դեմ և 5 ձեռնպահ քվեով:

Օրենքի այս փոփոխությունը Թուրքիայի պաշտոնաթերթում («Resmi Gazete») հրապարակվել և ուժի մեջ է մտել 2016թ. հունիսի 8-ին: Դրանով իսկ հնարավորություն է ստեղծվել դատական գործընթաց հարուցել մեջլիսի 152 պատգամավորի դեմ:

Այս խորագրի վերջին նյութերը