Լրահոս

17.05.2017 21:27


«Զվարթնոց» օդանավակայանում թանկարժեք իրերով սև գույնի պայուսակ են գտել

«Զվարթնոց» օդանավակայանում թանկարժեք իրերով սև գույնի պայուսակ են գտել

Այսօր՝ 17.05.2017, ժամը 14.00- սահմաններում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում օդանավակայանի ավիացիոն անվտանգության տեսուչը գտել է սև գույնի կանացի պայուսակ, որի մեջ եղել են պատկառելի քանակի զարդեր (ըստ երևույթին՝ մեծամասամբ ոսկյա), երկու ժամացույց և այլ թանկարժեք իրեր:

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ-ից հայտնում են, որ պայուսակը և պարունակությունը սահմանված կարգով հանձնվել են ՀՀ Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին, որտեղից պայուսակի և զարդերի տերը կարող է ետ ստանալ իր գույքը:

Հ.Գ. Ի գիտություն հայտնում ենք, որ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, ծառայություն իրականացնելիս հաճախ են գտնում կորած զարդեր, խոշոր գումարներ, հեռախոսներ և այլ իրեր որոնք սահմանված կարգով հանձնվում են «Զվարթնոց» օդանավակայանի Ոստիկանության բաժին՝ տերերին հանձնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը