Լրահոս

18.05.2017 08:26


Վանաձորում և Գյումրիում հայտնաբերվել են դիեր

Վանաձորում և Գյումրիում հայտնաբերվել են դիեր

Մայիսի 18-ին, ժամը 01։02-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 71ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի հատակին հայտնաբերվել է 1994 թ. ծնված Ա. Հ.-ի դին:

***

Մայիսի 17-ին, ժամը 11:59-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 50 շենքի մոտակա «Տանձուտ» գետում տղամարդու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները գետից դուրս են բերել 1938 թ. ծնված Զ. Գ.-ի դին և հանձնել փորձաքրեագիտական բաժանմունքի փորձագետներին:

Այս խորագրի վերջին նյութերը