Լրահոս

18.05.2017 14:05


Վարորդը և ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Վարորդը և ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 17-ին՝ ժամը 13.45-ի սահմաններում, Վաղարշապատի Դիմիտրովի և Իսակովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԶԻԼ-43164» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-3110»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 17-ին՝ ժամը 16.15-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը