Լրահոս

15.12.2010 17:53


Տոնական միջոցառումների մեկնարկը մայրաքաղաքում կտրվի մայր տոնածառի լույսերը վառելով

Ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը մայրաքաղաքում կտրվի մայր տոնածառի լույսերը վառելով: Միաժամանակ տոնական լուսավորություն կլինի ողջ քաղաքում։ 31 մետր բարձրությամբ Հանրապետության գլխավոր տոնածառն այս տարի զարդարվել է 72 աստղիկներով և 4000 տարբեր գույների խաղալիքներով: Տոնածառի վրա կվառվեն 32000 լուսադիոդային լամպեր: Մայր տոնածառը հավաքվել է եղևնու 6000 բնական ճյուղերով, որոնք բերվել են սանիտարական հատման  արդյունքում: Բոլոր վարչական շրջաններում նույնպես տեղադրվել են տոնածառեր: Տոնական լուսավորություն կլինի ոչ միայն մայրաքաղաքի կենտրոնում, այլև մյուս վարչական շրջաններում:

                                                                 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

                                                           հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը