Լրահոս

26.05.2017 23:20


Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 25-ին՝ ժամը 2-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծ պողոտայի և Սասունցի Դավթի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 25-ին՝ ժամը 14.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քրիստափորի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 24-ին՝ ժամը 22-ին, Երևանի Գայի պողոտայի և Հովհաննիսյան փողոցի խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 60-ամյա տղամարդ և հայտնել, որ վրաերթը կատարել է իր վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը