Լրահոս

27.05.2017 15:20


Հետախուզվող կնոջը հայտնաբերեցին Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Հետախուզվող կնոջը հայտնաբերեցին Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ «Աթենք-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման են ենթարկվել 1961 թ. ծնված Նունուֆար Հ.-ն, որը փետրվարի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը