Լրահոս

27.05.2017 21:57


Ջրվեժի ամառանոցների տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Ջրվեժի ամառանոցների տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Մայիսի 27-ին, ժամը 16։58-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ամառանոցների տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 5-րդ փողոցի Ս. Հ.-ին պատկանող տան տանիքում այրվում են փայտյա կառուցատարրեր (մոտ 1.5 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:34-ին, մարվել՝ 17:37-ին:

Այս խորագրի վերջին նյութերը