Լրահոս

29.05.2017 10:29


Դրոյի փողոցում բախվել են Lexus-ն ու Opel-ը, վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Դրոյի փողոցում բախվել են Lexus-ն ու Opel-ը, վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցում՝ «Գրինտեք» ջրամեկուսացման, ձայնամեկուսացման ընկերության դիմաց բախվել են Opel մակնիշի 33 DՍ 619 համարանիշի և Lexus մակնիի 50 ՕQ 011 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետանքով Opel-ը գլխիվայր շրջվել է, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Գրինտեք» ընկերության աշխատակիցները։

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը