Լրահոս

29.05.2017 10:38


Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Մայիսի 28-ին, ժամը 22:06-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Քուչակ հատվածի 7-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի 34 TT 457 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1978 թ. ծնված Կ. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչև փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները 1965 թ. ծնված Դ. Շ.-ի և 1991 թ. ծնված Ա. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը