Լրահոս

29.05.2017 19:22


Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 25-ին՝ ժամը 13.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ծնկան հոդի դրսային վերկոճի փակ կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մայիսի 25-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ապարանի Բաղրամյան փողոցում գտնվող վրաերթի է ենթարկել հիշյալ քաղաքացուհուն, ինչի հետևանքով նա ստացել է վնասվածքը:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 27-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 3-րդ փողոցի թիվ 16 տան դիմաց վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 28-ին՝ ժամը 17.45-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի երթուղային ավտոբուսը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 27/4 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, որին շտապօգնության խմբի կողմից ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին՝ ժամը 13.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի 85 հասցեում գործող սուպերմարկետի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին՝ ժամը 14.30-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը