Լրահոս

29.05.2017 20:24


Պատահարներ ավտոճանապարհներին

Պատահարներ ավտոճանապարհներին

Մայիսի 27-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Բյուրական-Անտառուտ ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճամփեզրի քարին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 27-ին՝ ժամը 18.20-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Արմավիր ճանապարհի 26-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 27-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես E 200» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 166-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես C 180»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 27-ին՝ ժամը 6.00-ի սահմաններում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 101-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին՝ ժամը 13.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթաշեն 10-րդ փողոցի թիվ 11 տան մոտ բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 28-ին՝ ժամը 22.00-ի սահմաներում, «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ճանապարի 6-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևկելի գոտուց և բախվել է հողաթմբին, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին՝ ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես C 200» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 19-րդ կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշին, որից հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Մխչյան-Հովտաշեն ցուցանակի միջնամասում:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Մայիսի 29-ին՝ ժամը 1.20-ի սահմաններում, «Մերսեդես E 220» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 83-րդ կմ-ի Տիգրանաշեն գյուղի տարածքում` Քյարքիի ոլորաններում, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին՝ ժամը 05.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Երասխահուն-Վարդանաշեն ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Ամրակից ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց-230 Ե» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Արճիս գյուղի ոլորաններում, կորցնելով կառավարումը, գլորվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը