Լրահոս

30.05.2017 09:08


Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին՝ աղբանոցի մոտ, «ՎԱԶ-2106»-ն ընկել է ձորը

Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին՝ աղբանոցի մոտ, «ՎԱԶ-2106»-ն ընկել է ձորը

Մայիսի 29-ին ժամը 21:08-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին՝ աղբանոցի մոտակայքում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 125-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 18 SS 364 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1938 թ. ծնված Խ. Բ.-ն) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել հարակից ձորակը (մոտ 4 մ) տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը