Լրահոս

31.05.2017 13:35


Աղբանոց, հասարակական զուգարան և ավտոտնակներ՝ «Հանուն ՀԱԹ-ի»․ Անդրանիկի փողոցի շենքերի բնակիչներն ահազանգում են (ֆոտոշարք)

Աղբանոց, հասարակական զուգարան և ավտոտնակներ՝ «Հանուն ՀԱԹ-ի»․ Անդրանիկի փողոցի շենքերի բնակիչներն ահազանգում են (ֆոտոշարք)

Այս լուսանկարները Հնդկաստանից չեն, այլ «բարեկարգ» Երևանի Հարավարևմտյան թաղամասից, ավելի կոնկրետ՝ Անդրանիկի փողոցի 77–րդ շենքի «հետնաբակից»։ Լուսանկարները «7օր»-ի խմբագրությանն են փոխանցել ՀԱԹ նույն շենքի բնակիչները։

Գոյացած աղբանոցից բացի՝ ավտոտնակների տակ հսկայական մի տարածք տարիներ ի վեր ծառայում է որպես հասարակական բացօթյա զուգարան, և դա՝ երկու բնակելի շենքի արանքում։

Մխիթարական չէ նաև շենքի հակառակ կողմը. այստեղ ապրող երեխաների մանկությունն անցնում է մի բակում, որտեղ ծայրեծայր միայն ավտոտնակներ են։

Գրեթե նույն վիճակն է նաև հարակից բակում։

Բնակիչները բազմիցս դիմել են պատկան մարմիններին՝ խնդրելով այդ տարածքում գտնվող զրուցարանը վերածել մանկական խաղահրապարակի, հավաքել են պահանջված թվից ավելի ստորագրություններ, սակայն թե՛ զրուցարանը, թե՛ ավտոտնակները և թե՛ աղբանոց–զուգարանն իրենց տեղում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը