Լրահոս

31.05.2017 13:46


Շղթայական ՃՏՊ Մաշտոցի պողոտայում՝ «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ (լրացված, ֆոտոշարք)

Շղթայական ՃՏՊ Մաշտոցի պողոտայում՝ «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ (լրացված, ֆոտոշարք)

Մայիսի 31-ին, ժամը 12:04-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում՝ «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մաշտոցի պողոտայի «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ բախվել են «Nissan Skyline» (վարորդ՝ 1994 թ. ծնված Օ. Ե.), «ՎԱԶ-21099» (վարորդ՝ 1966 թ. ծնված Ա. Հ.) և «Opel Vectra» (վարորդ՝ 1993 թ. ծնված Շ. Վ.) մակնիշների ավտոմեքենաները: «ՎԱԶ-21099»-ի վարորդը և երկու ուղևորները՝ 1995 թ. ծնված Մ. Մ.-ը և 1994 թ. ծնված Գ. Ղ.-ը, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը