Լրահոս

31.05.2017 14:00


Հուլիսին և օգոստոսին օդի ջերմաստիճանը հասնելու է մինչև +42–ի

Հուլիսին և օգոստոսին օդի ջերմաստիճանը հասնելու է մինչև +42–ի

Հունիս ամսին հանրապետությունում օդի ջերմաստիճանը լինելու է նորմայի սահմաններում, սակայն հուլիսին ու օգոստոսին՝ նորմայից բավական բարձր, քանի որ այս տարի արևադարձային ջերմային ցիկլոնի ակտիվացման ցիկլն է։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

–Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում առանձին օրերին գիշերը ջերմաստիճանը կիջնի +2–ից +5, իսկ ցերեկային ժամերին՝ +24+28: Լոռու մարզում նվազագույն ջերմաստիճանը կանխատեսվում է +3–ից +6, ցերեկային ժամերին՝ +25–ից +30: Տավուշում գրեթե նույն ջերմային ֆոնը կդիտվի: Սյունիքի մարզի հովտային շրջաններում գիշերը կդիտվի +10+ 15 ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +33–ից +37 աստիճանի: Երևանում հունիսի հատկապես առաջին տասնօրյակում գիշերային ժամերին ջերմաստիճանը կարող է նվազել +7–ից +10, իսկ արդեն երկրորդ տասնօրյակում՝ ցերեկը կդիտվի +34–ից +36 աստիճան,–ասել է Սուրենյանը։

Բանախոսը հավելել է՝ առանձին օրերին Արարատյան դաշտում, Տավուշի հովտային շրջաններում և Երևանում կդիտվի +40 աստիճան, Մեղրիում, Կապանում և Ագարակում՝ մինչև +41+42 աստիճան տաքություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը