Լրահոս

31.05.2017 14:20


Լուիզա Ղամբարյանը՝ իր ծանր հիվանդության լուրերի մասին

Լուիզա Ղամբարյանը՝ իր ծանր հիվանդության լուրերի մասին

Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն իր միկրոբլոգում գրում է.

«Հարգելի հանդիսատես, Լուիզա Ղամբարյանի անսպասելի ծանր հիվանդության պատճառով այսօրվա «Սև դառը SHOCKոլադ» ներկայացումը հետաձգվում է հունիսի 15-ին՝ ժամը 20։00։
Հայցում ենք ձեր ներողամտությունը: Լուիզան խոստանում է՝ ինչ գնով էլ լինի, իր ծննդյան օրը՝ հունիսի 15-ին ոտքի կկանգնի, և ներկայացումը կկայանա»։

Այս թեմայի շուրջ պարզաբանում ստանալու համար Asekose.am-ը կապ է հաստատել դերսանուհու հետ, ով ասել է, որ իր վիճակը ծանր հիվանդություն անվանել մի փոքր սխալ է.

«Պարզապես ուժեղ մրսածություն է ինձ մոտ ու բարձր ջերմություն, փառք Աստծո, ծանր հիվանդություն չունեմ: Օրեր առաջ եմ վերադարձել արտերկրից, միգուցե հենց դա է մրսածությանս պատճառը»։

Մանրամասները՝ Asekose.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը