Լրահոս

31.05.2017 14:25


Հունիսի մեկը` «Զվարթնոց» արգելոց-թանգարանում

Հունիսի մեկը`  «Զվարթնոց» արգելոց-թանգարանում

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հունիսի 1-ին` ժամը 15։00-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ սիրով հրավիրում է մասնակցելու «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կայանալիք տոնական համերգ-միջոցառմանը:

ՊՈԱԿ-ն, անմասն չմնալով օրվա «տերերին» նվիրված տոնական միջոցառումներից, իր փոքրիկ այցելուներին բազում անակնկալներ ու բարձր տրամադրություն է խոստանում։ Մանուկների օրը տոնական գույներով կներկեն Էջմիածին քաղաքի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի, Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի, Կոմիտասի անվան մշակույթի պալատի, Էջմիածնի Հայորդաց տան և «Սոֆի Դևոյան» մշակույթի կենտրոնի հրաշամանուկները։

Միջոցառման մուտքն ազատ է, սիրով սպասում ենք բոլորին։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը