Լրահոս

01.06.2017 08:59


Հրդեհ է բռնկվել Արին-Բերդի փողոցում` «Ավտոտեխտրանսշինի» տարածքում գտնվող վագոն տնակում

Հրդեհ է բռնկվել Արին-Բերդի փողոցում` «Ավտոտեխտրանսշինի» տարածքում գտնվող վագոն տնակում

Մայիսի 31-ին, ժամը 17:55-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արին-Բերդի փողոց թիվ 6/3 հասցեի մոտակայքում` մեկհարկանի շինությունում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ավտոտեխտրանսշին» ընկերության տարածքում գտնվող վագոն տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:28-ին, մարվել՝ 18:36-ին:

Այրվել են վագոն տնակը՝ ամբողջությամբ և կենցաղային իրեր (մոտ 10 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը