Լրահոս

01.06.2017 10:02


Գյումրիի թիվ 28 դպրոցի դիմաց բախվել են «Mercedes-Benz E200»-ը և «Volkswagen Golf»-ը․ կա տուժած

Գյումրիի թիվ 28 դպրոցի դիմաց բախվել են «Mercedes-Benz E200»-ը և «Volkswagen Golf»-ը․ կա տուժած

Մայիսի 31-ին, ժամը 23:08-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու սկզբնամասում՝ թիվ 28 դպրոցի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 28 դպրոցի դիմաց բախվել են «Mercedes-Benz E200» մակնիշի 34 FC 911 (վարորդ՝ 1994 թ. ծնված Ա. Թ.-ը և ուղևոր՝ 1995 թ. ծնված Ա. Բ.-ը) և «Volkswagen Golf» մակնիշի 27 UU 365 (վարորդ՝ 1974 թ. ծնված Ս. Վ.-ը) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ս. Վ.-ը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը