Լրահոս

01.06.2017 10:14


Անուշավան գյուղի տներից մեկի բակում օձ է հայտնաբերվել

Անուշավան գյուղի տներից մեկի բակում օձ է հայտնաբերվել

Մայիսի 31-ին, ժամը 17:33-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի 29-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը