Լրահոս

01.06.2017 10:49


Մեղրաձոր գյուղի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ

Մեղրաձոր գյուղի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ

Հունիսի 1-ին, ժամը 01:28-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքից արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-3110» մակնիշի 34 OC 358 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը