Լրահոս

02.06.2017 13:09


Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 62-ամյա կնոջ դիակը

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 62-ամյա կնոջ դիակը

Ինչպես ոստիկանությունը տեղեկացրել էր՝ ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1955 թ. ծնված Եվգենիա Մկրտիչյանը:
Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 1-ին, ժամը 12.30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի քոլեջի հանրակացարանի նկուղում` մոտ 1,5 մ խորության ջրի մեջ, հայտնաբերվել է Ե. Մկրտիչյանի դիակը:
Նշանակվել է ԴԲՓ:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը