Լրահոս

02.06.2017 19:16


Թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում կնոջ պայուսակից գողացել էր դրամապանակ

Թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում կնոջ պայուսակից գողացել էր դրամապանակ

Հունիսի 1-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Աթենքի փողոցի թիվ 4 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Հարություն Զ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 18.25-ին, Հրազդան տոնավաճառի մոտ, թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար և բանկային քարտեր:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1982 թ. ծնված Աննա Ս.-ն է:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը