Լրահոս

02.06.2017 22:31


Հունիսի 1-ին գողություն է կատարվել թիվ 12 երթուղու միկրոավտոբուսի սրահում

Հունիսի 1-ին գողություն է կատարվել թիվ 12 երթուղու միկրոավտոբուսի սրահում

Հունիսի 1-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1974 թ. ծնված Աննա Մ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 15.40-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 12 հասցեի մոտ՝ թիվ 12 երթուղու միկրոավտոբուսի սրահում, իր պայուսակից գողացել են 7.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 65.000 դրամ, նույնականացման քարտը, սոց. քարտը, զեղչի քարտեր և նկարներ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ժամը 18.20-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Պ.-ին, ով խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը