Լրահոս

02.06.2017 14:33


Արցախում նույնպես մեկնարկել են միասնական քննությունները

Արցախում նույնպես մեկնարկել են միասնական քննությունները

Արցախում այսօր մեկնարկել են միասնական քննությունները` Կենսաբանություն, Աշխարհագրություն և Համաշխարհային պատմություն առարկաներից:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Մետաքսե Հակոբյանն ասել է, որ Կենսաբանություն առարկայի մասնակիցների թիվը 69 է, Աշխարհագրություն առարկայից՝ 16, իսկ համաշխարհային պատմություն առարկայի քննությանը մասնակցում է 4 դիմորդ:

«Այսօրվա քննություններին ընդհանուր մասնակցում են 89 դիմորդ, որոնց համար նախատեսված է 2 քննական կենտրոն»,-նշել է Մ. Հակոբյանը և տեղեկացրել, որ ամենաշատ դիմորդները հայտագրվել են Հայոց լեզու և գրականություն միասնական քննությանը:

«Քննության ընթացքը բավականին հանգիստ է, որևէ դժգոհություն չկա և աշակերտների համար բոլոր պայմանները նախատեսված են: Բողոքներ չեն արձանագրվել: Տպագրական թերությունները չենք քննարկում առաջադրանքներում»,-ասել է Մ. Հակոբյանը և հավելել, որ քննության անցկացման համար նախատեսված է 3 ժամ:

«Յուրաքանչյուր քննությունից հետո դիմորդն իրավունք ունի իր պատասխանների ձևաթուղթը պատճենահանի և վերցնի: Քննությունից 2 ժամ հետո արդյունքներն արդեն տեղադրված են լինում http://www.atc.am/ կայքում, որտեղ դիմորդը կարող է ստուգել իր պատասխաները` նախապես իմանալով արդյունքները»,- տեղեկացրել է Մ. Հակոբյանը և հավելել, որ ըստ կարգի յուրաքանչյուր քննությունից հինգ օր հետո արդյունքները պաշտոնապես հրապարակվում են:

Նշենք, որ միասնական հաջորդ քննությունը տեղի է ունենալու հունիս 6­-ին Հայոց լեզու և հայ գրականություն առարկայից:

Մանրամասները՝ «Արցախպրես»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը