Լրահոս

02.06.2017 17:16


Դասախոս ամուսինը հարբած է տուն եկել. վիճաբանության հետևանքով կինը մահացել է

Դասախոս ամուսինը հարբած է տուն եկել. վիճաբանության հետևանքով կինը մահացել է

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Երևանում ամուսինների վիճաբանությունն ավարտվել է կնոջ մահով:

Մայիսի 31-ին Շենգավիթ վարչական շրջանում բնակվող ամուսինները վիճաբանել են, որի պատճառը եղել է այն, որ տղամարդը տուն է վերադարձել հարբած վիճակում և կինը դիտողություն է արել նրան, կինն այնքան է զայրացած եղել, որ զանգահարել է ոստիկանություն:

Ամուսինը, կողքի սենյակում լսելով, որ կինը զանգահարել է ոստիկանություն, գնացել է և փորձել խոհանոցում գտնվող կնոջ ձեռքից վերցնել հեռախոսը:

Կինն ընկել է, իսկ ամուսինն էլ՝ գնացել քնելու։

Կայքի տեղեկություններով՝ տղամարդը դասախոս է, պրոֆեսոր, իսկ թե որքանով է վերջինս առնչություն ունեցել կնոջ մահվան հետ, թերեւս կպարզվի քննությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը