Լրահոս

02.06.2017 17:28


Վրաերթի են ենթարկվել 12-ամյա, 42-ամյա, 5-ամյա, 10-ամյա և 25-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 12-ամյա, 42-ամյա, 5-ամյա, 10-ամյա և 25-ամյա քաղաքացիներ

Հունիսի 1-ին, ժամը 14-ին, «Հոնդա» մոպեդի վարորդը Երևանի Մ. Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ վարորդն ինքնակամ ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 1-ին, ժամը 21.40-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կիևյան և Օրբելու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Հանրապետության փողոցի զբոսայգու դիմացի հատվածում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 1-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի 4-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 1-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Պ.Սևակի փողոցի թիվ 8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը