Լրահոս

02.06.2017 21:03


«Ամերիա» բանկում հրազենով հարվածել են կառավարչի գլխին. նա տեղափոխվել է հիվանդանոց

«Ամերիա» բանկում հրազենով հարվածել են կառավարչի գլխին. նա տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել գլխի մասում վնասվածքներով մի քաղաքացի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ այդ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում գտնվող Ամերիա բանկից:

Վիրավորը նշված բանկի կառավարիչն է, ով վնասվածքը ստացել է բանկում, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա ու մեկ այլ քաղաքացու հետ, ով իր մոտ եղած հրազենով մի քանի անգամ հարվածել է կառավարիչի գլխին:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը