Լրահոս

02.06.2017 21:29


Հրդեհ է բռնկվել «Երևան» տոնավաճառում

Հրդեհ է բռնկվել «Երևան» տոնավաճառում

Հունիսի 2-ին, ժամը 18:19-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սևանի փողոցում գտնվող «Երևան» տոնավաճառում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ս. Զորավար փողոցի թիվ 11/1 հասցեում գտնվող տոնավաճառի 1-ին հարկի պահեստային հատվածում (մոտ 50 քմ) այրվել են կենցաղային քիմիայի միջոցներ (ամանի, լվացքի հեղուկ). տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:46-ին, մարվել՝ 18:58-ին:

Այս խորագրի վերջին նյութերը