Լրահոս

03.06.2017 17:28


Ջրվեժի տներից մեկում հայտնաբերվել է տան բնակիչը՝ կախված վիճակում

Ջրվեժի տներից մեկում հայտնաբերվել է տան բնակիչը՝ կախված վիճակում

Հունիսի 3-ին, ժամը 12:56-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի դուռը փակ է, բնակիչը ներսում չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները պատուհանից մուտք են գործել տուն և հայտնաբերել 1967 թ. ծնված Ա. Թ.-ի դին՝ կախված վիճակում:

Այս խորագրի վերջին նյութերը