Լրահոս

05.06.2017 15:31


Լոռեցի 22-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է կատարել ֆեյսբուքյան ուղիղ եթերում

Լոռեցի 22-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է կատարել ֆեյսբուքյան ուղիղ եթերում

Վերջին շրջանում բավականին ակտուալ է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառումներ կատարելուց բացի, ուղիղ եթեր մտնել, սակայն այն, որ անձը ինքնասպանության փորձ կկատարի ֆեյսբուքյան ուղեղ եթերում, դա մեզանում նորություն է:

Հունիսի 3-ին լոռեցի մի երիտասարդ նման փորձ է կատարել, ինչը սոցիալական ցանցով ուղեղ եթերում տեսել են տասնյակ քաղաքացիներ և նրանցից մեկը, ժամանակ չկորցնելով, ահազանգել է իրավապահներին:

Լոռեցի 22-ամյա երիտասարդն իրենց տանը կից անասնագոմում փորձել է կախվելու միջոցով ինքնասպան լինել և, միևնույն ժամանակ, նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ եթերով հրապարակել է իր մտադրությունը, սակայն չի կարողացել այն ավարտին հասցնել:

Երիտասարդը գտնվել է խիստ հուզական վիճակում:

Թե ինչն է նրան դրդել այդ քայլին, պարզել չհաջողվեց:

Աղբյուր` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը