Լրահոս

06.06.2017 09:18


Հրդեհ է բռնկվել Նորամարգ գյուղի տներից մեկում

Հրդեհ է բռնկվել Նորամարգ գյուղի տներից մեկում

Հունիսի 6-ին, ժամը 00:53-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի հյուրասենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:35-ին, մարվել` 02:04-ին:

Ամբողջությամբ այրվել է հյուրասենյակի գույքը:

Այս խորագրի վերջին նյութերը