Լրահոս

06.06.2017 11:32


Կալիֆորնիայի խորհրդարանն ամերիկյան 2 հիմնադրամի կարգելի ներդրում անել Թուրքիայում

Կալիֆորնիայի խորհրդարանն ամերիկյան 2 հիմնադրամի կարգելի ներդրում անել Թուրքիայում

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի հանձնաժողովում CalPERS և CalSTRS ներդրումային հիմնադրամներին Թուրքիայում նոր ներդրումներ կատարելու արգելք սահմանող օրենքի նախագիծ է ընդունվել:

Ըստ թուրքական «businessht.com.tr» լրատվական կայքի՝ հանձնաժողովում միաձայն ընդունված նախագիծն օրենքի ուժ կստանա խորհրդարանի լիագումար նիստում կազմակերպվելիք քվեարկությունից հետո:

Նշվում է, որ օրինագիծը բացի նոր ներդրումների արգելքից, նախատեսում է նաև արդեն իսկ այդ հիմնադրամների կողմից Թուրքիայում կատարված 500 մլն դոլարի ներդրումների փոխանցում 6 ամսվա ընթացքում:

Ermenihaber.am-ը նշում է, որ օրինագծի հեղինակը նահանգային խորհրդարանի հայ պատգամավոր Ադրին Նազարյանն է:

Այս խորագրի վերջին նյութերը