Լրահոս

26.06.2017 11:09


Սիսիան-Նորավան ավտոճանապարհին «Mercedes»-ը շրջվել է

Սիսիան-Նորավան ավտոճանապարհին «Mercedes»-ը շրջվել է

Հունիսի 26-ին, ժամը 05:15-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Նորավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Նորավան հատվածի 15-րդ կմ-ին «Mercedes C» մակնիշի 80 TT 990 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. ծնված Հ. Վ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 25 մ) և շրջվել:

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին:

Այս խորագրի վերջին նյութերը