Տնտեսական

26.06.2017 11:41


2016թ․ բյուջեի պակասուրդը՝ 288 մլրդ դրամ․ պետական պարտքն էլ աճել է

2016թ․ բյուջեի պակասուրդը՝ 288 մլրդ դրամ․ պետական պարտքն էլ աճել է

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում մեկնարկել են 2016թ․ պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտնել է, որ բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 1171.1 մլրդ դրամ, պակասուրդը՝ 288 միլիարդ դրամ՝ ՀՆԱ-ի 5.5%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է ՀՆԱ-ի 0.2% աճ:

2016թ․ կապիտալ ներդրումները նախորդ տարվա նկատմամբ իրական արտահայտությամբ նվազել են 8.5%-ով` պայմանավորված մասնավոր ներդրումների 12.1% իրական նվազմամբ:

Տարին ամփոփվել է 0,2% տնտեսական աճով, դեֆիցիտը` 150 մլրդ դրամ։

«Պետական պարտքն աճել է, սակայն, եթե չվերցնեինք, ապա տնտեսական բացասական ցուցանիշներով էինք փակելու տարին, քանի որ արտաքին ազդակները բավականին վատն էին։ Անուղղակի հարկերի կշիռը 3 տոկոսային կետով ընկել են։ Պետական պարտքի զգալի աճ կա 2015-16թթ.։ ՀՆԱ-ի տեսանկյունից պարտքի առումով մենք նվազագույն շեմ ունեցող երկրների շարքում ենք, դեռ չենք հասել սահմանագծին»-ասել է Վ․ Արամյանը` հավելելով, որ պետական պարտքն ընդհանուր առմամբ կազմում է 5,9 մլրդ դոլար, որից 5,4 մլրդ դոլարը կառավարության պարտքն է։ Սրանից արտաքին պարտքը կազմում է 4,3 մլրդ դոլար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը