Լրահոս

26.06.2017 22:40


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 23-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 22-ը:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման 1-ական դեպք:

Բացահայտվել է գողության 21, խարդախության 5, խուլիգանության 2, ավազակային հարձակման և յուրացման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 54-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը