Լրահոս

26.06.2017 13:01


Գիշերը դիմակավորված անձը օդամղիչ ատրճանակով ներխուժել է «Ծիրան» սուպերմարկետ

Գիշերը դիմակավորված անձը օդամղիչ ատրճանակով ներխուժել է «Ծիրան» սուպերմարկետ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Գալստյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման հատկանիշով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է այսօր՝ հունիսի 26-ին, Երևանում տեղի ունեցած զինված ավազակային հարձակման փաստով։

Ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 02։00-ի սահմաններում դիմակավորված անձը օդամղիչ ատրճանակով ներս է մտել Գայի պողոտա 8/2 հասցեի դրամարկղի մոտ և զենքի սպառնալիքով պահանջել է, որպեսզի դրամարկղի դուռը բացեն։ Հարձակումը «Ծիրան» սուպերմարկետի դրամարկղի վրա կանխվել է տեղի անվտանգության աշխատակիցների կողմից՝ անվտանգության պետ, 45-ամյա Եսայի Ջհանգիրյանի գլխավորությամբ։

Հանցագործությունը կանխելու ժամանակ անվտանգության աշխատակիցները կարողացել են հանել դիմակը, այնուհետև խլել ատրճանակը, սակայն անհայտ անձը դիմել է փախուստի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարող անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը