Լրահոս

26.06.2017 22:23


Սպասվում է բարձր ջերմային ֆոն

Սպասվում է բարձր ջերմային ֆոն

Հունիսի 27-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 3-4 աստիճանով:

Հանրապետության տարածքում`

Հունիսի 27-28-ը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունիսի 29-30-ը՝ երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 27-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Այս խորագրի վերջին նյութերը