Լրահոս

26.06.2017 20:57


«Երկու զինծառայողների մոտ դրական դինամիկա կա». ԶՈւ ԳՇ ռազմաբժշկական վարչության պետ

«Երկու զինծառայողների մոտ դրական դինամիկա կա». ԶՈւ ԳՇ ռազմաբժշկական վարչության պետ

Հունիսի 16-ին Լեռնային Ղարաբաղում ծանր վիրավորված և Երևանի Մուրացանի հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Յուրի Զաքարյանը գիտակցության է եկել, բժիշկներն անջատել են նրան միացված արհեստական շնչառության սարքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Կամավոր Խաչատրյանին:

Խաչատրյանը նաև նշել է, որ ավելի վաղ Մուրացանի հոսպիտալ տեղափոխված ժամկետային մյուս զինծառայող Արմեն Վարդանյանն արդեն հիվանդասենյակ է տեղափոխվել։

«Երկու զինծառայողների մոտ էլ դրական դինամիկա կա», - ասել է Խաչատրյանը:

Յուրի Արմենի Զաքարյանը ստացել էր գլխի հրազենային թափանցող վիրավորում, Արմեն Հարությունյանը` գլխի ականապայթյունային վիրավորում:

Այս խորագրի վերջին նյութերը