Լրահոս

29.06.2017 15:14


Ավազակային հարձակում Արմավիրում. թոշակառու կնոջից հափշտակել են ոսկյա մատանին և գումար

Ավազակային հարձակում Արմավիրում. թոշակառու կնոջից հափշտակել են ոսկյա մատանին և գումար

shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 29-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում անհայտ անձը երկաթյա լինգով Արմավիր քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի 109 տան դուռը բացելու միջոցով ներս է մտել և ատրճանակի սպառնալիքով ծեծի է ենթարկել տանտիրուհուն՝ 64-ամյա Ռիմա Մխիթարյանին և սպանության սպառնալիքի տակ հափշտակել 1 հատ ոսկյա մատանի և 120.000 դրամ։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշով։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը