Լրահոս

30.06.2017 00:05


Կարկուտ է տեղացել մի շարք համայնքներում

Կարկուտ է տեղացել մի շարք համայնքներում

Դիտարկվող տարածքներում` Վայոց Ձորի մարզի Քարագլուխ համայնքում, Սյունիքի մարզի Բալաք, Շաղատ համայնքներում, Արագածոտնի մարզի Դիան համայնքում տեղացել է կարկուտ (նշված համայնքները չեն պաշտպանվում հիդրոմետ ծառայության կողմից):

Դիտարկվող տարածքներում` Շիրակի մարզի Ազատան և Վահրամաբերդ համայնքներում տեղացել է թույլ կարկուտ (նշված համայնքները պաշտպանվում են հիդրոմետ ծառայության կողմից):

***

Հունիսի 29-ին, ժամը 20:34-ից մինչև 20:58-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 38 կայանքից Արմավիրի մարզի Նալբանդյան, Գետաշեն, Նոր Կեսարիա, Շենավան, Բերքաշատ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է՝ 4097 կրակոց:

***

Հունիսի 29-ին, ժամը 19:27-ից մինչև 20:05-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 34 կայանքից Արմավիրի մարզի Վանանդ, Կողբավան, Արտամետ, Բագարան, Երվանդաշատ, Շենիկ, Արգինա համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է՝ 15262 կրակոց:

***

Հունիսի 29-ին, ժամը 15:23-ից մինչև 16:05-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 69 կայանքից Արմավիրի մարզի Գետաշեն, Նոր Կեսարիա, Բերքաշատ, Տալվորիկ, Վանանդ, Կողբավան, Արտամետ, Բագարան, Երվանդաշատ, Շենավան, Այգեշատ, Արագած, Աղավնատուն, Ամբերդ, Լեռնամերձ, Դաշտ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է՝ 16821 կրակոց:

***

Հունիսի 29-ին, ժամը 15:05-ից մինչև 16:07-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 37 կայանքից Շիրակի մարզի Արևիկ, Հայկավան, Ախուրյան տրիո, Մեղրաշեն, Քեթի, Ազատան տրիո, Կապս, Վահրամաբերդ, Ազատան, Ողջի, Մայիսյան, Մայիսյան տրիո, Հացիկ, Ոսկեհասկ, Ղարիբջանյան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 6 ամպ, կատարվել է՝ 7283 կրակոց:

***

Հունիսի 29-ին, ժամը 14:14-ից մինչև 14:45-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 8 կայանքից Արմավիրի մարզի Արգինա և Բագարան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է՝ 748 կրակոց:

Այս խորագրի վերջին նյութերը