Լրահոս

30.06.2017 10:46


Շրջանային փողոցում գտնվող նախկին պահեստի երկաթբետոնե կառուցատարրերը փլուզվել և ընկել են «ՎԱԶ-21012»-ի վրա

Շրջանային փողոցում գտնվող նախկին պահեստի երկաթբետոնե կառուցատարրերը փլուզվել և ընկել են «ՎԱԶ-21012»-ի վրա

Հունիսի 30-ին, ժամը 00:17-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շրջանային փողոցում գտնվող նախկին պահեստի երկաթբետոնե կառուցատարրերը փլուզվել և ընկել են «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Շրջանային փողոցում փլուզվել է երկաթբետոնե հենապատը (մոտ 70 մ երկարությամբ և 3 մ բարձրությամբ)՝ վնասելով հարակից կայանված «ՎԱԶ-21012» մակնիշի 35 GT 129 պետհամարանիշով ավտոմեքենան:

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը