Լրահոս

30.06.2017 11:51


Կայացել է ՀՀ առաջնության և գավաթի խաղարկության վիճակահանությունը

Կայացել է ՀՀ առաջնության և գավաթի խաղարկության վիճակահանությունը

Հունիսի 30-ին՝ ՀՖՖ գրասենյակում, տեղի ունեցավ ՀՀ Բարձրագույն և Առաջին Խմբերի առաջնությունների և Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի վիճակահանությունը:

Սկզբից որոշվեցին ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբի մասնակից ակումբների համարները, որոնց հիման վրա հետագայում կկազմվի առաջնության խաղացանկը.

Բարձրագույն խումբ

1. «Շիրակ»

2. «Բանանց»

3. «Գանձասար-Կապան»

4. «Արարատ»

5. «Փյունիկ»

6. «Ալաշկերտ»

Առաջին խումբ

1. «Ալաշկերտ-2»

2. «Գանձասար-Կապան-2»

3. «Ավան-Ակադեմիա»

4. «Փյունիկ-2»

5. «Էրեբունի»

6. «Բանանց-2»

7. «Արարատ-2»

8. «Լոռի»

9. «Շիրակ-2»

10. «Արցախ»

Այնուհետև կայացավ ՀՀ Գավաթի 1/4 վիճակահանությունը, որի արդյունքում կազմվեցին հետևյալ զույգերը.

«Արցախ»-«Ալաշկերտ»

«Գանձասար-Կապան»-«Ավան-Ակադեմիա»

«Շիրակ»-«Արարատ»

«Փյունիկ»-«Բանանց»

ՀՖՖ-ից հայտնում են, որ զույգերում առաջինը նշված թիմերն առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ:

Կիսաեզրափակչում «Գանձասար-Կապան»-«Ավան-Ակադեմիա» և «Փյունիկ»-«Բանանց» զույգերի հաղթողներն առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ:

Եզրափակչում դաշտի տեր կհամարվի երկրորդ կիսաեզրափակչում հաղթած թիմը:

Այս խորագրի վերջին նյութերը