Տնտեսական

04.07.2017 11:52


ՏՄՊՊՀ-ն նախազգուշացրել է «Ցարիցինո»-ին

ՏՄՊՊՀ-ն նախազգուշացրել է «Ցարիցինո»-ին

Հանձնաժողովը շարունակում է սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություններ իրականացնել գովազդային շուկայում՝ հնարավոր անբարեխիղճ մրցակցության հայտնաբերման և կանխարգելման նպատակով:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Ցարիցինո» մսամթերքի կոմբինատի» կողմից հեռարձակվող գովազդը պարունակում է անբարեխիղճ մրցակցության տարրեր, քանի որ այն մի կողմից կարող է մոլորեցնել սպառողներին՝ տնտեսվարողի կողմից առաջարկվող արտադրանքի վերաբերյալ, իսկ մյուս կողմից վնասել նմանատիպ գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարողների շահերին:

Հանձնաժողովը բազմիցս անդրադարձել է, որ տնտեսվարողը պարտավոր է օրենքի պահանջին համապատասխան, գովազդվող ապրանքի վերաբերյալ ապառողին տրամադրել միայն ամբողջական, հավաստի և լիարժեք տեղեկատվություն՝ առանց վնասելու մրցակիցների շահերին:

«Ցարիցինո» մսամթերքի կոմբինատի» գովազդում սպառողներին տեղեկացվում է, որ իրենց «արտադրանքի համն անկրկնելի է և սպառողները պարզապես այլընտրանք չունեն, քանի որ այլ տարբերակ չկա և չի կարող լինել»: Տնտեսվարողները պետք է զերծ մնան գովազդում գերադրական աստիճան արտահայտող բառերի օգտագործումից:

Օրենքի խախտման և անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար ««Ցարիցինո» մսամթերքի կոմբինատ» ընկերությունը ենթարկվեց պատասխանատվության՝ ստանալով նախազգուշացում:

ՏՄՊՊՀ

Այս խորագրի վերջին նյութերը