Լրահոս

04.07.2017 14:44


Բերդի տներից մեկի մոտ երկաթյա ջրի տարրայի մեջ օձ է մտել

Բերդի տներից մեկի մոտ երկաթյա ջրի տարրայի մեջ օձ է մտել

Հուլիսի 4-ին, ժամը 13:10-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սասունցի Դավիթ փողոցի տներից մեկի մոտակայքում երկաթյա ջրի տարրայի մեջ նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը