Լրահոս

23.01.2010 12:25


ՀՀԿ մամուլի խոսնակ. «Տեսականորեն ոչինչ չեմ բացառում, բայց գործնականում չեմ կարծում, որ կստորագրվի»

ՀՀԿ մամուլի խոսնակ. «Տեսականորեն ոչինչ չեմ բացառում, բայց գործնականում չեմ կարծում, որ կստորագրվի»

«7օր»-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ հունվարի 25-ին Սոչիում Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ որևէ մի փաստաթուղթ ստորագրվի, ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ասել է.

-Տեսականորեն ոչինչ չեմ բացառում, բայց գործնականում չեմ կարծում, որ կստորագրվի։ Այդ հնարավորությունը մշուշոտ եմ համարում, քանի որ դեռ վերջերս է ԵԱՀԿ նախարարների խորհուրդը հայտարարություն ընդունել, որտեղ մատնանշվում են ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները։

Է. Շարմազանովը նաև ավելացրել է, որ ԼՂ-ի համակարտության կարգավորման հարցում շրջադարձային, արմատական, թռիչքաձև առաջընթաց ակնկալում է միայն այն ժամանակ, երբ ԼՂ-ի ղեկավարությունն արդեն ուղղակի մասնակցություն կունենա այդ գործընթացին.

-Առանց ԼՂ-ի ղեկավարության չի կարող լուծվել այս խնդիրը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը