Տնտեսական

25.07.2017 21:46


Բողոքի ցույց Բագրատաշենի անցակետի մոտ

Բողոքի ցույց Բագրատաշենի անցակետի մոտ

Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչներն այսօր հավաքվել էին սահմանային անցակետի մոտ և ժամանակ առ ժամանակ փակում էին Հայաստան մտնող ճանապարհը՝ հատկապես մեծ բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Ազատությունը։

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ, ԵԱՏՄ) հանձնաժողովի կողմից հաստատված նոր պահանջները, ըստ որոնց, Եվրասիական տնտեսական միության տարածք առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանք։ Դրանց մեջ մտնում են գրեթե բոլոր տեսակի միրգն ու բանջարեղենը։

«Վեց հատ ձմերուկ եմ բերել, երկուսը վերցրել են», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը։ Մյուսն էլ հավելեց. «15 հատ ավել էի բերել, հինգ կիլոն անցավ, տարան մաքսազերծման։ Տասը կիլոյանոց ձմերուկ բերի, կեսը կտրեցի տվեցի իրանց»։

Հայ-վրացական սահմանի բնակիչները, ովքեր տարիներ շարունակ Վրաստանից փոքր քանակով ապրանք են ներկրել նաև փոքր առևտրի նպատակներով, ասում են՝ անելանելի դրության մեջ են ու կանգնել են մեծ խնդիրների առաջ։

Այս խորագրի վերջին նյութերը